Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 12-ին «Արզնի ՀԷԿ»-ի տարածքում տրանսֆորմատոր է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը  մարվել է տեղի ուժերով (ինքնաշխատ հակահրդեհային համակարգ):

Այրվել են թիվ 2 էլ.ենթակայանի 2-րդ տրանսֆորմատորի մալուխները:

Նույն օրը՝ժամը 18.15-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի հարակից կաթսայատանը:

Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.31-ին, մարվել`18.42-ին: Չգործող կաթսայատանն այրվել է գետնին թափված մազութ` 40 քմ մակերեսով:

Ապրիլի 13-ին՝ժամը 01.14-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի թիվ 56 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել`01.38-ին:

Սյան վրա տեղադրված էլ.վահանակում այրվել է 12 էլ.հաշվիչ: