Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը որոշել է հանցագործություն չհամարել տանը քիչ քանակով մարիխուանայի աճեցումը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ Agi գործակալության վրա հղումով:
Դեկտեմբերի 19-ին կայացված որոշումն անվանել են «դարակազմիկ»:
Գործակալությունը նշում է, որ վճռաբեկ դատարանը մինչ այժմ կանաբիսի աճեցման թեմայի հարցով հետեւել է Գերագույն սահմանադրական դատարանի որոշումներին, որը այն հանցագործություն է համարել՝ անկախ բույսի քանակից եւ օգտագործման բնույթից:
Agi-ն նշվում է, որ տվյալ որոշումը հակասում է վաղուց հաստատված սկզբունքին:
Այդպիսով, վճռաբեկ դատարանը պնդում է, որ օրենքով պահպանվող հասարակության առողջությունը որեւէ կերպ չի ենթարկվում վտանգի կամ մարիխուանայի առանձին օգտագործողի կողմից վնասի:
Իտալիայում 2013 թվականից թույլատրվում է բժշկական մարիխուանայի օգտագործումը: Բացի այդ, 2016 թվականին ընդունված օրենքը փաստացի կանաչ լույս է տվել մասնագիտացված խանութներում «թեթեւ» մարիխուանայի վաճառքի համար:





























