Այնպիսի թթվայնության մակարդակում, որը համաշխարհային օվկիանոսի համար կանխատեսվում է 2300 թվականին, երկարատեւ մնալը կհանգեցնի իժային հարավաֆրիկյան կատվային շնաձկների թեփուկների մասնակի վնասմանը։ Այսպիսի եզրակացության են եկել Գերմանիայի եւ ՀԱՀ-ի գիտնականները, որոնք այդ տեսակի շնաձկներին ավելի քան երկու ամիս պահել են տարբեր թթվայնության ջրերում, այնուհետեւ համեմատել են թեփուկների կառուցվածքը փորձից առաջ եւ հետո, հայտնում է N+1-ը։
Վերջին դարերում արդյունաբերությունը եւ մարդկության այլ գործունեությունը բերել է համաշխարհային մթնոլորտում ածխաթթու գազի խտության կտրուկ աճի։ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության 2018թ․ նոյեմբերին հրապարակված վերջին զեկույցի համաձայն, այն միջինը կազմել է 407,8 միլիոն ծավալային մաս (ppm)՝ մեկուկես անգամ ավելի բարձր, քան 1750 թվականին։ Մթնոլորտում ածխաթթու գազի խտության մեծացման ամենահայտնի հետեւանքը ջերմոցային էֆեկտի ուժեղացումն է։ Սակայն դրա հետ մեկտեղ այն ազդում է նաեւ այլ գլոբալ կլիմայական գործընթացների, այդ թվում օվկիանոսի թթվայնության բարձրացման վրա։
Բանն այն է, որ անտրոպոգեն ածխաթթու գազի մոտ 30 տոկոսը կլանվում է համաշխարհային օվկիանոսի կողմից, որի հետեւանքով դրա մեջ ձեւավորվում է ածխաթթու։ Որոշ տարածաշրջաններում տեղի է ունենում հատակի ջրերի սեզոնային վերելք եւ pH-ի մակարդակի լուրջ իջեցում։
Նման տարածաշրջաններում բնակվող ծովային մարմինները, այդ թվում իժային հարավաֆրիկյան կատվային շնաձուկը (Haploblepharus edwardsii), ընդունակ է հարմարվել pH-ի փոփոխությանը։ Սակայն կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչեւ 2300 թվականը միջին pH-ը կարող է իջնել։ Որոշ տեսակներ, այդ թվում Haploblepharus edwardsii-ը, կյանքի երկարատեւության եւ այլ էվոլյուցիոն հատկանիշների պատճառով կարող են չհասցնել հարմարվել նման փոփոխությունների։





























