Հելսինկիում ապրիլի 13-ին կայացած Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության /INTOSAI/ Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի նիստում Հայաստանը դարձել է վերոհիշյալ հանձնաժողովի լիիրավ անդամ:
Հայաստանի վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա առաջարկել է INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:
INTOSAI հանձնաժողովը հիմնադրվել է 2007թվականին, որի նպատակն է բարձրացնել հանրության վստահությունը, բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքների արդյունավետությունը, թափանցիկությունը եւ կոռւպցիայի դեմ պայքարի մակարդակը:
Հանձնաժողովի դերը կարեւոր է նաեւ ազգային ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ ՀՀ բարձրագույն վերահսկիչ մարմնի միջազգային ճանաչման եւ հեղինակության բարձրացման համար:
Հանձնաժողովի անդամ երկրներն են ` Հայաստանը, Ռուսաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Չինաստանը, Դանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Իսրայելը, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պակիստանը, Լեհաստանը, Սլովակիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը:





























