Կանադայում 260 000 դոլար պարտվելուց հետո անհաջողակ այցելուն որոշել է դատի տալ խաղատանը՝ հայտարարելով, որ ինքը չպետք է խաղադրույքներ կատարեր, հայտնում է FoxNews-ը։
Տարիվինդեր Շոկարը վստահեցնում է, որ Օնտարիոյում գտնվող «Կայսր Վինձոր» կազինոն պետք է իմանար իր խաղամոլության եւ հարբեցողության մասին, եւ այն մասին, որ իրեն արգելված է խաղատուն այցելել։
Նրա խոսքերով՝ խաղատանը իրեն չափազանց շռայլորեն սպիրտային խմիչքներ են հյուրասիրել եւ խրախուսել են խաղալ, երբ ինքը գտնվել է ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ։ Ներկայում նրան արգելվում է Օնտարիոյում ցանկացած կազինո մուտք գործել։





























