Չինաստանում հնագետները հրապարակել են 57 գերեզմանի ուսումնասիրության իրենց աշխատանքի արդյունքները։ Հին գերեզմանոցները գտնվում են երկրի հարավային Գուանչժոու քաղաքում, որը Գուանդուն մարզի մայրաքաղաքն է։ Բացահայտումը կատարվել է մշակութային ժառանգության մարզային ինստիտուտի կողմից, գրում է Planet Today-ը։
Հուղարկավորության ամսաթվերից ենթադրելով՝ դրանք թվագրվում են մ․թ․ա․ 206-220 թվականներից մինչեւ մ․թ․ 1644-1911 թվականները։ Նշենք, բոլոր գերեզմաններից ամենամեծ տասնամեկը պատկանում են մ․թ․ ա․ ժամանակաշրջանին, իսկ տասներեեքը՝ մեր թվարկությանը։
Պեղումների ժամանակ հնագետները գերեզմաններից մոտ 500 հնագիտական իրեր են հանել։ Դրանց թվում են ճենապակյա, բրոնզե, երկաթե իրեր եւ զարդեր։ Բոլոր գտածոները ծայրահեղ կարեւոր են։
Նշենք մի հետաքրքիր գտածոյի մասին։ Դա զարդի մաս է այնպիսի նյութերից, ինչպիսին են բյուրեղապակին, ագաթը, եւ յանտարը։ Ենթադրվում է, որ, ամենայն հավանականությամբ, զարդը բերվել է այլ կայսրություններից։ Սա էլ իր հերթին լրացուցիչ տեղեկատվություն է տալիս հանրահայտ առեւտրի ուղու՝ Մետաքսի ճանապարհի ուսումնասիրման համար։




























