«Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը, ԱՊՀ հարցերով դաշնային գործակալությունը եւ ռուսական «НТВ» հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել են վարպետության եռօրյա դասընթաց (master class), որը կանցկացվի ապրիլի 15-17-ին:
«НТВ» հեռուստաընեկության փորձառու մասնագետները նախքան վարպետության դասընթացը, հանդես կգան մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը`12.00-ին, Մոսկվայի տանը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն «История Всероссийского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը, «НТВ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, «История Всероссийского обмана» թոք-շոուի գլխավոր պրոդյուսեր Դիանա Ստեպանովան, «НТВ» հեռուստաընեկության բեմադրող օպերատոր Կոնստանտին Օլերսկին, «ՕՐԴՖԻԼՄ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը եւ ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը:





























