Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչ Ջեֆրի Բիգլին, որը մեղադրվում է 9-ամյա աղջկա սպանության մեջ, բանտախցում մեռած է հայտնաբերվել, հայտնում է Fox News-ը։
34-ամյա Բիգլիի մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։
Ոստիկանությունը սպասում է տոքսիկոլոգիական անալիզի արդյունքներին։ Կատարվում է հետաքննություն։
Բիգլիին առաջադրվել էր ծանր հանցագործության երեք մեղադրանք՝ առաջին աստիճանի սպանություն, չկանխամտածված սպանություն, երեխայի հանդեպ սեռական բռնություն եւ բռնություն՝ մահվան ելքով։
Նշվում է, որ հանցագործը բռնաբարության փորձի ժամանակ քլորոֆորմով չկանխամտածված թունավերել է 9 տարեկան զոհին։





























