Կիրակի Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակիչներին եւ հանգստացողներին կոչ են արել հեռանալ նահանգից հրդեհների բարձր հավանականության պատճառով, հաղորդում է Reuters-ը։
Ըստ եղանակի վերջին կանխատեսման՝ առաջիկայում նահանգում ջերմաստիճանը կհասնի +40-ի, սպասվում են քամիներ եւ ամպրոպ։
Նահանգի արտակարգ իրավիճակների դեպքում լիազորված Էնդրյու Քրիսփը կոչ է արել բնակիչներին եւ տասնյակ հազարավոր հանգստացողներին լքել Իսթ Ջիփսլենդ շրջանը ամենաուշը երկուշաբթի։
«Այն, ինչ այժմ ասում ենք, հիմնված է պայմանների վրա, որոնց հետ մենք կբախվենք վաղն ամբողջ նահանգի կտրվածքով, մասնավորապես, Իսթ Ջիպսլենդում։ Եթե դուք հանգստանում եք նահանգի այդ մասում, ժամանակն է մեկնել։ Մենք խնդրում ենք ձեզ լքել Իսթ Ջիպսլենդը՝ սկսած Բեյրնսդեյլի արեւլյան շրջանից»,-նշել է Քրիսփը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով քաղաքը, որը տեղակայված է Մելբուրնից ընդամենը 280 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ երաժշտական փառատոնի կազմակերպիչները չեղարկել էին միջոցառումը եղանակային կանխատեսման պատճառով։
Հրդեհավտանգ եղանակը պահպանվում է նաեւ Նոր Հարավային Ուելս նահանգում, որտեղ օդի ջերմաստիճանը երեքշաբթի կհասնի իր գագաթնակետին։
Սեպտեմբերից ի վեր Ավստրալիայում հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ավերվել ավելի քան 700 տուն, այրվել միլիոնավոր հեկտարների հասնող տարածքներ։



























