Զագրեբում բացվել է խումարի թանգարան, որում ներկայացված են «նմուշներ», որոնք մարդիկ հայտնաբերել են իրենց մոտ սթափվելու հետո, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով France Info-ին:

Այդօրինակ թանգարանն աշխարհում առաջինն է:

Թանգարանի սեփականատեր Ռինո Դուբկովիչը պատմել է, որ այն նվիրված է երեկույթից դուրս գալու եւ հաջորդ օրն արթնանալու միջեւ ընկած ժամանակահատվածին: Թանգարանի աշխատակիցները փորձել են հավաքել սթափեցումից հետո մարդկանց մոտ հայտնված առարկաներն ու նրանց հետ կապված պատմությունները:

Այսպես, օրինակ, ցուցադրված նմուշներից մեկը հեծանիվի ոտնակ է, որը մարդը գտել էր իր գրպանում երեկույթից հետո: Նշվում է, որ նա ոչ մի գաղափար չուներ, թե այդ իրն ինչպես է հայտնվել իր մոտ:

Դուբկովիչը պարզաբանել է, որ այժմ թանգարանում ներկայացված են 25 խումարային վիճակներ:

Այցելուները նաեւ կարող են փորձել ակնոցը, որը սիմուլացնում է հարբած վիճակը:

Թանգարանի հիմնադիրները ցանկանում են հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել ոգելից խմիչք օգտագործելու բացասական ասպեկտներին: