Germanwings ավիաընկերությունը երկուշաբթի չեղարկել է մոտ 170 չվերթ ուղեկցորդների գործադուլի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով UFO արհմիությանը։
«Սկզբում ընկերությունը չեղարկեց 35, հեռո 54, հիմա 170 չվերթ։ Դա նշանակում է, որ Germanwings-ը կկարողանա իրականացնել նախատեսված թռիչքների միայն 7 տոկոսը»,- գործակալությունը մեջբերում է արհմիության ներկայացուցչի խոսքերը։ Գործադուլը, ինչպես ենթադրվում է, կտեւի դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Germanwings-ը Lufthansa-ի դուստր ձեռնարկությունն է։ UFO-ի եւ Lufthansa-ի կոնֆլիկտը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերը եւ բարելավել աշխատանքի պայմանները ուղեկցորդների համար։
Նոյեմբերին բողոքի ակցիայի պատճառով, որն սկսվել էր UFO կոչով, չեղարկվել էին մոտ 1,5 հազար չվերթեր։ Գործադուլի պատճառով տուժել էր 200 հազար ուղեւոր։




























