Չինաստանում փեսացուն անսովոր կերպով վրեժ է լուծել անհավատարիմ հարսնացուից, հաղորդում է Daily Mail-ը:

Տղամարդը վաղուց է կասկածել իր ապագա կնոջն ու նրա տանը թաքնված տեսախցիկ է տեղադրել: Հարսանեկան արարողության ժամանակ հյուրերի ներկայությամբ նա միացրել է իր հարսնացուի եւ իր քրոջ ամուսնու մասնակցությամբ տեսանյութը:

«Կարծում էիր՝ ես չե՞մ իմանա»,- հարցրել է փեսացուն: Հարսնացուն ծաղկեփունջը նետել է նրա ուղղությամբ:

Հոլովակը հայտնվել է համացանցում, մի քանի օրում այն վիրուսային է դարձել: Որոշ հավատացել են, մյուսները որոշել են, որ այդպիսով ինչ-որ մեկը որոշել է գովազդել նոր վիդեոհավելվածը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: