Աղջիկը մերժել է երկրպագուի ամուսնության առաջարկը, սակայն ընդունել է նրա ամուսնական Van Cleef & Arpels  ոսկերչական տան մատանին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին:

Instagram-ում հայտնի մոդել Ամանդա Քրոնինը Լոնդոնից պատմել է, որ Նյու Յորքում հյուրանոցում ծանոթացել է համակրելի տղամարդու հետ, տվել է իր հեռախոսահամարն ու ապա սիրային նամակներ գրել:

Աղջիկը պարզել է, որ իր նոր ծանոթը Հյուսիսային Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Քրոնինը նաեւ իմացել է, որ նա ամուսնացած է: «Նա պատասխանեց, որ արդեն սկսել է ամուսնալուծության պատրաստությունը, եւ ինձ առաջարկություն արեց»,- պատմել է աղջիկը:

Մոդելի խոսքով՝ որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպել են Լոնդոնում, եւ երկրպագուն կրկին առաջարկել է ամուսանալ: Ընդ որում, նա նվիրել է 250 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ մատանի: «Սակայն այդ ամենը տարօրինակ էր: Ես կրկին մերժեցի եւ ցանկանում էի հետ տալ մատանին, սակայն նա հայտարարեց, որ երջանիկ կլինի, եթե այն ինձ մոտ մնա»,- եզրափակել է Քրոնինը: