Թուրքիայի Սամսուն քաղաքում 2010-ի ապրիլի 12-ին դատարանի դիմաց քրդական փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքին բռունցքներով ծեծած Իսմաիլ Չելիքն իր թեկնածություն է առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իսմաիլ Չելիքը նշել է, թե ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ 7 հազար 734 լիրան(5 հազար դոլար) ճարելու հարցում իրեն ընկերներն են օգնել։ «Կարծում եմ, որ խորհրդարանում Սամսունն ինձնից ավելի լավ ներկայացնող եւ պաշտպանող չկա։ Գիտեմ, որ իմ ընկերների եւ բարեկամների շնորհիվ կհայտնվեմ խորհրդարանում»,-ասել է նախկին մատուցողը։
Նշենք, որ 2010-ի ապրիլի 12-ին Սամսուն քաղաքում դատարանից դուրս գալու ընթացքում թեյարաններից մեկում մատուցող աշխատող Իսմաիլ Չելիք հարձակվել է փակված քրդական կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքի վրա եւ բռունքներով հարվածներ տեղացել։
Ահմեդ Թուրքը քթի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ Իսմաիլ Չելիքը դատարանի կողմից տուգանվել էր 7 հազար լիրայով։





























