Հունվարի 3-ին  Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:  Ըստ SHAMSHYAN.com-ի՝  ժամը 4-ի սահմանում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որը ձեռքերով հարվածներ է հասցրել  Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը: 

Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ  նյութեր են են նախապատրաստվում:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ: