Աբխազիայի Օչամչիրի շրջանի Գուպ գյուղի մոտ ապրիլի 13-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվել են երկաթգծի ռելսերը, որոնք միացնում են Տկուարչելի եւ Օչամչիր քաղաքները, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Այդ երկաթուղով ածուխ է տեղափոխվում Տկուարչելիից Օչամչիրի նավահանգիստ, որտեղից այն հասցվում է Թուրքիա, գրում է «Վզգլյադը»
Հաղորդվում է, որ գործի է դրվել 10 գրամ տրոտիլի համարժեքով պայթուցիկ սարք: Տուժածներ չկան:
Պայթյունի փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:





























