Լաս Վեգասում սպառողական էլեկտրոնիկայի ցուցադրության ժամանակ ցուցադրել են Fisker Ocean նոր էլեկտրամոբիլ: Այն արժե 37,5 հազար դոլար եւ ունի անսովոր առանձնահատկություններ, օրինակ՝ կարաոկե, տանիքին արեւային վահանակ եւ «կաբրիոլետի ռեժիմ», գրում է Մոտոռ-ը:

Ocean-ի մասին հայտնի է հետեւյալը. էլեկտրամոբիլը հագեցած է 80 կվ/ժ հզորությամբ մարտկոցով: Քրոսովերը տեղից ժամում մինչեւ 97 կմ արագություն է հավաքում 2,9 վայրկյանում: Օրինակ, երկշարժիչային Tesla Model Y-ի համար պահանջվում է 3,7 վայրկյան:

Կենտրոնական հատվածում տեղադրված է մեծ էկրան, դրա տակ՝ 5 կոճակ: Քրոսովերը նաեւ ստացել է վիրտուալ վահանակ եւ պրոեկցիոն դիսփլեյ, ընդ որում, վերջինի վրա կարելի է ցուցադրել երգի բառերը:

Բացի կարաոկեից՝ Ocean-ի համար նախատեսված է արեւային մարտկոց տանիքի վրա: Ընկերությունում հայտարարել են, որ այդ գործառույթը քրոսովերին ապահովում է օրական մի քանի անվճար կմ կամ տարեկան 1,6 հազար կմ:

Եվս մեկ անսովոր գործառույթ՝ California ռեժիմ: Դրա ակտիվացման ժամանակ իջեցվում են բոլոր ապակիները, իսկ մտոցը շարժվում է՝ քրոսովերը վերածելով կաբրիոլետի:

Էլեկտրամոբիլն արդեն հասանելի է պատվիրելու համար. գինը սկսվում է 37 499 դոլարից: