Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է իր հնարավոր հաջորդի անունը:

Օտարերկրյա լրագրողների հետ երեքշաբթի ունեցած զրույցում 74-ամյա վարչապետը հայտնել է, թե չի պատրաստվում առաջադրվել 2013թ. խորհրդարանական ընտրություններում: Բեռլուսկոնին կարծում է, որ իրեն այդ պաշտոնում կարող է փոխարինել ներկայիս արդարադատության նախարար, 40-ամյա Անջելինո Ալֆանոն, գրում է Lenta.ru-ն:

Վերջին շրջանում Ալֆանոն ուշադրության կենտրոնում էր հայտնվել շնորհիվ դատական բարեփոխումների, ըստ որոնց մի շարք քրեական գործերով դատաքննության ժամկետը կրճատվում էր: Ապրիլի 13-ին համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունվել էին Իտալիայի խորհրդարանի կողմից: