Լիբիայի իշխանությունները Քաթարին մեղադրել են ապստամբներին ֆրանսիական Euromissile ընկերության արտադրության հակատանկային  Milan հրթիռների մատակարարման համար:

Նման հայտարարությամբ ապրիլի 13 –ին Տրիպոլիում հանդես է եկել Լիբիայի փոխարտգործնախարար Հալեդ Քաիմը: Ըստ նրա` Քաթարը նաեւ Բենգազի է ուղարկել ռազմական խորհրդատուների` ապստամբներին աջակցելու համար, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Քաթարը մտադիր է լիբիական ապստամբներին հակատանկային հրթիռներ ուղարկել: Ապստամբ ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ Յունիսը հայտարարել էր, թե Քաթարը Բենգազի է ուղարկել ռազմական ինստրուկտորների` հրթիռներից եւ այլ ռազմատեխնիկայից օգտվելու կանոններն  ուսուցանելու համար:

Իր հերթին ընդդիմադիր Ազգային անցումային կառավարության ներկայացուցիչներն ապրիլի 13-ին հայտարարել էին, թե բանակացություններ են վարում մի շարք բարեկամ երկրներից  զենքի մատակարարման վերաբերյալ: