Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ռադիոյին ուղիղ եթերում հրացազրույց է տվել` գտնվելով զուգարանում:  Իր մտքերից մեկն առանձնացնելու համար նա քաշել է ջուրը, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Այդ պահին պաշտոնյան դատողութուններ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հակամարտությունում բռնության խնդրի մասին:

«Մենք գիտենք ում հետ գործ ունենք », - ասել է Լիբերմանը եւ քաշել ջուրը:

Լիբերմանը մինչ այժմ չի բացատրել կողմնակի ձայնի ծագման պատճառը, որը շատերն ընդունել են որպես ուլտրաաջ քաղաքական գործչի` ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերաբերմունքի  ցուցադրական ժեստ:

Հաղորդվում է, որ իսրայելցի նախարարները հաճախ են հարցազրույցներ տալիս տնից, եւ ռադիոունկնդիրները ջրի ձայնը կարող էին լսել պատահաբար: