Թութանհամոնի ոսկեզօծ արձանը եւ եւս երեք առարկաներ, որոնք Կահիրեի թանգարանից գողացվել էին, վերադարձվել են: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի հին հուշարձանների հարցերով նախարար Զահվի Հավասը ապրիլի 12-ի ասուլիսում:

Թութանհամոնի արձանի հետ վերադարձվել են նաեւ Ուշեբեթի (անդրշիրիմյան ծառա) մեկ արձանիկ եւ այլ իրեր, որոնք Թութանհամոնի հավաքածուի մեջ են: Արձանի վիճակն, ընդհանուր առմամբ, բավարար է:

Նշվում է, որ թալանի ալիքը Եգիպտոսում բռնկվել էր նախագահ Մուբարաքի տապալումից հետո ծագած անկարգությունների ժամանակ: Կահիրեի թանգարանից գողացվել էին մի քանի տասնյակ ցուցանմուշներ, որոնց մի մասն արդեն վերադարձվել է: