Երեքշաբթի լուսաբացին Պուերտո Ռիկոյում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հզոր հետցնցումներով, հայտնում է Associated Press-ը: 

Նշվում է, որ հետցնցումների մագնիտուդը կազմել է 6,0:

Աղետի հետեւանքով Փոնս քաղաքում տուժել է 8 մարդ տեղական WAPA հեռուստաալիքին հայտնել է քաղաքապետ Մաիտա Մելենդեսը:

Պուերտո Ռիկոյի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է երկրի հիմնական էլեկտրակայաններից մեկը:

Նշվում է, որ երկրաշարժից հետո Պուերտո Ռիկոյում եւ ԱՄՆ Վիրիջինյան կղզիներում հնարավոր ցունամիի տագնապ է հայտարարվել, սակայն ավելի ուշ այն չեղարկվել է: