Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Քիշնեւում նախատեսված հանդիպումը, եթե անգամ կայանա, որեւէ առաջնթաց չի կարող արձանագրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: "Նախ, չգիտեմ՝ կկայանա՞, թե՞ ոչ հանդիպումը, բացի այդ՝ որեւէ ակնկալիք չունեմ: Դա ընդամենը հերթական հանդիպում կլինի: «Հայ-ադրբեջանական ձեւաչափով ցանկացած հանդիպում օգտակար է, քանի որ ավելի ճիշտ է բանակցել, քան պատերազմել»,- նկատեց փորձագետը:
Գրիգորյանը նաեւ բացառեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթնացում առաջիկայում որեւէ զարգացման հնարավորությունը:
Ստեփան Գրիգորյանը նաեւ նորմալ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան: «Գալիս են, ճշտում են մոտեցումները: Հերթական հանդիպում է, ոչ ավելի»,- ազդարարեց Ստեփան Գրիգորյանը:




























