Երեւան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 48/27 շենքի հարակից տարածքում թեքված եւ նորակառույց շենքի վրա ընկնելու վտանգ առաջացրած վերամբարձ կռունկն սկսել են ապամոնտաժել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապամոնտաժ իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից կատարվել են կռունկի ամրացման աշխատանքներ, իսկ ապրիլի 14-ի առավոտյան սկսվել են  իրականացվել կռունկի ապամոնտաժման աշխատանքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հիշյալ տարածքում ապրիլի 12-ի երեկոյան վերամբարձ կռունկը թեքվել է եւ առկա է նրա շրջման վտանգը:

Դեպքի վայր էր մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել էր, որ տարածքում իրականացվում են բնակելի շենքերի շինարարություն (նախնական տվյալներով «Միկա» շինարարական կազմակերպության կողմից), որտեղ վերամբարձ կռունկը թեքվել է եւ առկա է նրա շրջման վտանգը նորակառույց, չբնակեցված շենքի վրա: