Մինսկում ապրիլի 15-ին ամբողջությամբ վերականգնվել է մետրոյի երթեւեկությունը: Աշխատում է նաեւ «Օկտյաբրսկայա» կայարանը, որտեղ ապրիլի 11-ին տեղի ուենցած ահաբեկչությունը 12 կյանք էր խլել:

Երկրի պետանվտանգության կոմիտեից հայտնել են, որ պայթյունների համար հատուկ նյութ է օգտագործվել: Դա հատուկ տիպի պայթուցիկ է, որ կասկածյալները գնել են ինտերնետով:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտնել էր, թե ահաբեկչությունը բացահայտվել է, կատարողները ձերբակալվել:

Ապրիլի 11-ին տեղի ուենցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 12 մարդ, մոտ 200-ը` վիրավորվել էին, այդ թվում` երկու հայեր: