Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շաբաթվա սկզբին Վաշինգտոնում հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայ Դատի ամերիկյան գրասենյակի մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն տրամադրելու, անվտանգության խնդիրները, Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները:
Կոնգրեսական Շերմանը հաստատել է իր աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նշել է նաեւ, որ ելույթ է ունենալու Կոնգրեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանի դերը ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում»,-ասել է Արդունին:





























