Այժմյան Dodge Challenger-ը թողարկվում է 2008-ից եւ մինչ օրս վաճառքի լավ արդյունքներ է ցուցաբերում, այդ պատճառով դրա հետնորդը կհայտնվի միայն 2022 թվականին, գրում է Motor-ը։

Ավտոմեքենան զգալի փոփոխություններ չի կրել, այն 2015թ․ էապես թարմացվել է, ինչն օգնել է աշխուժացնել վաճառքը, ընկերությունը դեռեւս չի պատրաստվում հաջորդը թողարկել։ Mopar Insiders թերթը, հիմնվելով Fiat Chrysler Automobiles ընկերությունում իր աղբյուրների վրա, հայտնում է, որ Challenger-ը կշարունակի թողարկվել մինչեւ 2023 թվականը՝ արտադրության մեջ մնալով նույնիսկ նոր մոդելի ի հայտ գալուց հետո, որը ծրագրված է 2022թ․ 4-րդ եռամսյակում։

Բանն այն է, որ Dodge-ը լրջորեն դիտարկում է ընթացիկ եւ հաջորդ սերունդների ավտոմեքենաների թողարկումը Կանադայի Brampton գործարանում՝ թեկուզ մի քանի ամսով։ Սպասվում է, որ նոր Challenger-ը ընդհանուր կողմերով կպահպանի ներկայի կուպեի ոճը եւ կարող է մոդելի պատմության մեջ դառնալ առաջին հիբրիդը։ Ապագա Challenger-ի հետ կմեկնարկի նաեւ նոր Charger սեդանի արտադրությունը։ 2019թ․ վաճառքների արդյունքներով Dodge Challenger-ը տեղական շուկայում գերազանցել է երդվյալ մրցակից Chevrolet Camaro-ին։