Ավստրալիայի ազգային պարկերի վայրի բնության պահպանության ծառայությունների աշխատակիցներն ակցիա են իրականացրել Նոր Հարավային Ուելս նահանգի կենգուրուների համար՝ կերակրելով նրանց քաղցրահամ կարտոֆիլի եւ գազարի հազարավոր կիլոգրամներով, որոնք վայր էին գցել ինքնաթիռից:
Համապատասխան տեղեկատվությունը լուսանկարների մետ մեկտեղ Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել էր Նոր Հարավային Ուելս նահանգի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարար Մեթ Քինը:
«Այսօր մենք մի քանի կիլոգրամ սննդամթերք ենք ցած թափել (հիմնականում քաղցրահամ կարտոֆիլ եւ գազար) մեր կենգուրուների համար ամբողջ Նոր Հարավային Ուելսում»,-գրել է Քինը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:




























