Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ օրը 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Միրզոյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը` միայն անձնական քաշով զիջելով թուրք Սեմիհ Յագչիին: Միրզոյանը պոկում վարժությունում 160 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում ցույց տվեց 187 կգ եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Յագչին բարձրացրեց 192 կգ: Երկամարտում Միրզոյանն ու Յագչին հավաքեցին հավասար արդյունք` 347 կգ: Անձնական քաշով թուրք ծանրորդը թեթեւ էր 260 գրամով եւ դրա շնորհիվ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Այս քաշայաին կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Աղասի Աղասյանը երկրորդ վարժությունում չկարողացավ բարձրացնել 190 կգ-ն եւ զրո ստացավ:





























