Վրաստանում, ամռանը ավիատոմսերի գինը կբարձրանա 10 տոկոսով: Այս մասին հայտնում է վրացական Journalist.ge գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել է վրացական «Աիրզենա» ավիաընկերությունը, ամռանը ավիատոմսերի գները կաճեն ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

«Մասնավորապես, ամռանը ավիատոմսերի գները միշտ բարձրանում են, եւ ավելի բարձր են լինում, քան ձմռանը»,- նշել է «Աիրզենա»-ի մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Հիշեցնենք, որ Վրաստանում ավիատոմսերի գինը բարձրացել է նաեւ մարտին: