Ապրիլի 14 –ին  ռեակտորներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով փակվել է  Չեխիայի հարավում գտնվող «Դուկովինա » ատոմակայանի չորս ռեակտորներից մեկը: Ըստ կայանի օպերատորի` պատճառը եղել է ռեակտորի ապահերմետիկացումը:

Վարչակազմը պնդում է, որ հնարավոր է եղել խուսափել ռադիակտիվ ջրի արտահոսքից, այնպես որ վթարը բնակչության եւ շրջակա միջավայր համար որեւէ վտանգ չի ներկյացնում: Վերականգնողական աշխատանքները կտեւեն մի քանի օր, գրում է Polit.ru-ն:

Օպերատորը հավաստիացրել է, որ երեկվա խափանումն առաջինն էր ատոմակայանի շահագործումից`1985թ-ից ի վեր: Նշվում է, որ «Դուկովինան» եւ չեխական մյուս` «Տեմելին» ատոմակայանները կառուցվել են խորհրդային նախագծերով: