Կիեւում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների` ՀՕՊ հարցերով համակարգող խորհրդի նիստի շրջանակներում համաձայնեցվել են կովկասյան եւ կենտրոնականասիական տարածաշրջաններում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերի ստեղծման միջպետական համաձայնագրերը:
«Իրականացվել են բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները` միջպետական համաձայնագրերի ստորագրման շրջանակներում»,- հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը: Նրա խոսքով, համակարգող խորհրդի աշխատանքներին, բացի Ռուսաստանից, մանսակցել են նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























