Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներն աշխատում են հնարավոր նոր խոշոր տարերային աղետի դեպքում երկու եւ ավելի պահեստային հարթակների ստեղծման վրա: Այդտեղ կարելի կլինի տեղափոխել կառավարությունը, խորհրդարանը, կայսրի նստավայրը, օտարերկրյա ներկայացուցչությունները եւ այլ առանցքային գերատեսչություններ:
Այլկերպ, Ճապոնիայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել Տոկիոյից:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խոսքը ոչ թե ողջ մայրաքաղաքի տեղափոխման, այլ երկրաշարժի դեպքում վթարային բունկերի ստեղծման մասին է, «քանի որ Տոկիոյին հարվածած ցանկացած երկրաշարժ հարվածում է ողջ երկրին, մայրաքաղաքում են տեղակայված պետական կառավարման հիմնական լծակները, այն երկրի սիրտն է»:
Նոր «քաղաքում» գտնվելու են ոչ միայն բարձրաստիճան անձինք եւ նրանց գերատեսչությունները: Նախագծի համաձայն այնտեղ պետք է 50 հազար մշտական բնակչություն լինի, նաեւ վթարային թիմ, որը կապահովի կենսագործունեության բոլոր համակարգերը, եթե ինչ-որ բան լինի:





























