Մինսկի մետրոյում ահաբեկչություն իրականացվելու մեղադրանքով ձերբակալվածների մեջ կին կա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Վորոնինը:

Մինչ այս կասկածյալների ոչ ինքնությունը, ոչ սեռը հայտնի չէր:

Վորոնինը հայտնել է նաեւ, որ բոլոր ձերբակալվածները մինչեւ 25 տարեկան են: «Նշանակում է Վիտեբսկի ահաբեկչության ժամանակ նրանք եղել են 19 տարեկան»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 14-ին հայտարարել է, թե «ահաբեկչությունը բացահայտվել է, բայց դեռ հայտնի չէ, թե ինչու են նրանք կատարել այն»: Հայտնի է միայն որ ձերբակալվածները մեղավոր են նաեւ 2008-ին Մինսկում եւ 2005-ին Վիտեբսկում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ:

Պայթյունը Մինսկի մետրոյում որոտացել էր ապրիլի 11-ի երեկոյան: Արդյունքում զոհվել էր 12 մարդ, մոտ 200-ը, այդ թվում` երկու հայեր վիրավորվել էին: