«Հայկական ժամանակ»-ը զրույցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Հարցին, թե եթե Կոնգրեսն անցնի կտրուկ գործողությունների, ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը կհանձնի իշխանությունը` Բագրատյանը պատասխանել է. «Կանգրեսը նախեւառաջ կարիք չունի ի սկզբանե կտրուկ գործողությունների անցնել: Բավական է այս հավաքները վերածել պերմանենտ դիմակայության, իմ կարծիքով, իշխանությունը կհանձնվի: Բայց անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինել սցենարի: Խորապես վստահ եմ, որ մեր հանրահավաքներում հենց ժողովուրդը կընդունի ճիշտ որոշում:

Կոնգրեսի հավաքներին հավաքված ժողովրդի նպատակը սահմանադրական է` իշխանափոխություն: Ինչ կանի իշխանությունը, ինձ չի հետաքրքրում:

Սոցիալական վիճակն այնքան է սրված, սրված է նաեւ նույն զինվորի համար, նույն ոստիկանի համար: Նրանք բոլորն անցնելու են ժողովրդի կողմը»: