Արարատի մարզի Մասիս քաղաքի Այնթափ գյուղի կենտրոնական փողոցում, այսօր` ապրիլի 15-ին, ժամը 8:30-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթրակել մի երեխայի եւ նրան անօգնական թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի: Երեխան շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Պարզվել է երեխայի ինքնությունը` նա 2002 թվականին ծնված Մխիթար Համբարձումյանն է, Այնթափի դպրոցի աշակերտ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում արդեն իսկ պարզվել է, թե ով է կատարել վրաերթը: Նա Այթափ գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սաֆարյանն է: Վերջինս վարերթը կատարել է BMW մակնիշի 01 LL 078 համարանիշի ավտոմեքենայով: Վարորդն այս պահին գտնվում է ոստիկանության Մասիսի բաժնում, նա ձերբակալված է: Դեպքի ականատեսները պատմել են Գ. Շամշյանին, որ վրաերթի վայրում եղել են եւս երկու անչափահաս երեխաներ, որոնք մի կողմ են փախել մեքենայի առջեւից:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Աջից վրաերթ կատարող Արթուր Սաֆարյանն է:


Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























