Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մնում է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում իր կնոջ` Սյուզանի հետ, այդ մասին հայտարարվել է դեռեւս ապրիլի 14-ին: Կինը հետեւում է նրա սննդին եւ բուժմանը:

Բժիշկները փաստում են նախկին նախագահի առողջական վիճակի բարելավման մասին: Մուբարաքը կնոջից բացի ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել: Նրա որդիները` Ալիյան ու Գամալը ձերբակալված են:

Ներկայումս ձերբակալված են նաեւ ներքին գործերի, զբոսաշրջության, բնակարանային եւ կոմունալ տնտեսության, տեղեկատվության նախարարներն ու նախկին վարչապետ Ահմեդ Նազըֆը, խորհրդարանի նախկին խոսնակը եւ այլ բարձրաստիճան պատշոնյաներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: