Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցում, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի դիմաց, ապրիլի 15-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան մի կնոջ եւ դիմել փախուստի:
Կինը, որը փողոցն անցնելի է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրից, տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ եւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արսեն Աբրահամյանը` օպերատիվ քննչական խմբի հետ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























