Ապրիլի 16-ին ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 2010թ. մայիսի 12-ին ստորագրված համաձայնագիրը վիզային ռեժիմը հանելու մասին:

Մինչ ապրիլի 16-ը երկու պետությունների միջեւ գործում էր մեղմացված վիզային ռեժիմ: Ռուսաստանցիները կարող էին 60 օրով զբոսաշրջային վիզա ստանալ` հատելով Թուրքիայի սահմանը ցանկացած կետում:

Նոր համաձայնագրով`այժմ սահմանը հատելու համար բավարար է սովորական կամ հատուկ անձնագիր: Ընդ որում, կարելի է մնալ ժամանաժ երկրում 90 օր` 180 օրվա ընթացքում:

Դիվանագիտական անձնագրերի սեփականատերերն ընդհանրապես վիզայի կարիք չունեն: