Հայաստանի փրկարար ծառայությունը ապրիլի 14-ին՝ ժամը 20.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կյուլպենկյան փողոցի թիվ 40 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ  Կ. Սարգսյանը  ներսից ինքնուրույն չի կարողանում բացել դուռը  եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:    

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տանտիրոջ եղբոր` Մնացական Սարգսյանի եւ հարեւանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933թ-ին  ծնված Կառլեն Սարգսյանի դին: