Ճշտված տվյալներով` Մուամար Քադաֆիի զորքերը ռմբակոծել են լիբիական Միսուրատա քաղաքում գտնվող ապստամբներին. զոհվել է 20 մարդ: Ավելի վաղ ռազմաօդային ուժերը հայտնել են 8 զոհի մասին: Զինվորականները քաղաքի վրա են գցել ռուսական արտադրության «Գրադ» տեսակի տասնյակ ռումբեր, հայտնում է «Կազինֆորմը»:
Ինչպես պնդում են մի շարք արաբական լրատվամիջոցներ` Քադաֆիին հավատարիմ զորքերը զինված են Կալաշնիկովի ինքնաձիգերով եւ նռնականետերով, ինչպես նաեւ անհատական զենիթա-հռթիռային համակարգերով:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտնել են, որ Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Քադաֆին չհրաժարվի իր` երկրի ղեկավարի լիազորություններից:





























