Ռուսաստանի կենտրոնական հոգեւոր կառավարման ծայրագույն մուֆտի Տալգատ Տաջուդդին առաջարկել է Ռուսաստանի զինանշանի վրա ավելացնել կիսալուսին` որպես իսլամի խորհրդանիշ: Այս մասին մուֆտին հայտնել է ռուսական մամուլում, ապրիլի 15-ին:  

Ըստ նրա` կիսալուսինը պետք է փոխարինի  երկգլխանի արծիվներից մեկի գլխին դրված խաչին: Բացի այդ, գաղափարի հեղինակները մտադիր են կիսալուսին տեղադրել նաեւ զինանշանի կենտրոնում առկա թագի վրայի խաչի մոտ: «Այդ դեպքում եւ ոչ մի թշնամի չի կարող կարող կրոնական գրծոնն օգտագործել ի վնաս մեր հայրենիքի միասնության եւ ամբողջության»,-հայտնել է մուֆտին:  

Տաջուդդին կիսալուսնով զինանշանի էսքիզներն արդեն ուղարկել է շրջանների գլխավոր մուֆտիներին: Նա հայտնել է, որ իր առաջարկն արդեն ուղարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ իր գաղափարի վերաբերյալ կիսվել է նախագահ Դիմտրի Մեդվեդեւի հետ: