Եմենի ափերի մոտ գաղթականների նավի խորտակման արդյունքում զոհվել է 21 մարդ: Ինչպես հաղորդում է «Վեստին», ընդամենը նավում 50 մարդ է եղել` սոմալեցիներ եւ եթովպական ներգաղյալներ: Եւս 14 ուղեւոր անհետ կորած են համարվում:
Սոմալիից եւ Եթովպիայից ժամանածները, ովքեր ավելի վաղ ապաստան էին գտել Եմենում, այժմ լքում են երկիրը, որտեղ բողոքի լայնածավալ գործողություններ են սկսվել կառավարության դեմ:
Մարտից Եմենը լքել են 110 սոմալեցիներ: Նրանք բոլորն ուղեւորվում են Բոսասո նավահանգիստ, որը ինքնահռչակ Պունտլենդ ինքնավարության առեւտրային կենտրոնն է:





























