Կրասնոդարի մարզում ստուգվում են տրանսպորտային բոլոր միջոցները` տարածաշրջանի բնակիչ Իբրահիմ Տորշխոեւի որոնումների շրջանակներում: Վերջինս, ըստ իրավապահների տվյալներով, մահապարտ ահաբեկիչ է եւ կարող է ժամանել Մոսկվա` ահաբեկչություն իրականացնելու համար:

Գերատեսչության ներկայացուցիչը հստակեցրել է, թե 20-ամյա տղամարդը ծնվել է Արմավիրում եւ պատրաստություն անցել Հյուսիսային Կովկասի ճամբարներից մեկում:

Ոստիկանությունը ստուգում է հյուրանոցները, բնակտարածքները: