Գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը որակազրկվել է եւ կես տարի զրկված կլինի ռինգ դուրս գալու հնարավորությունից: Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան նաեւ տուգանել է Գեւորին 5 հազար 100 եվրոյով: Պատճառը երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո մրցավարին հարվածելն է: Նշենք, որ Գեւորը ներողություն է խնդրել արարքի համար:





























