Հայաստանում ապրիլի 14-15-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է նաեւ գողության 8 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 8 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. մեկ մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























