ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խոստովանել է, որ դաշինքը մի քանի գրոհային օդանավերի կարիք ունի Լիբիայում ռազմական գործողության իրականացման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելգիական լրատվամիջոցների տվյալներով, ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարը Իտալիայից, Իսպանիայից եւ Նիդեռլանդներից ակնկալում է, որ հարվածներ կհասցնեն ցամաքային թիրախներին:
Իսպանիայի արտգործնախարար Տրինիդադ Հիմենեսն արդեն հայտարարել է, թե իր երկիրը, որ գործողության համար չորս F-16 ռմբակոծիչ եւ մեկ լիցքավորիչ է տրամադրել, մտադիր չէ լրացուցիչ միջոցներ հատկացնել:
Գործողությունը Լիբիայում սկսվել է մարտի 19-ին` ԱՄՆ-ի հրամանատարությամբ, իսկ մարտի 31-ին հրամանատարությունն անցել է ՆԱՏՕ-ին:





























