ԱՊՀ երկրների տնտեսական խորհուրդը ապրիլի 15-ին հաստատել է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախագիծը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի տվյալներով, պատրաստված փաստաթուղթը, որ մշակվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից, նախատեսում է միացյալ պայմանագրային բազայի ձեւավորում` ԱՊՀ տարածքում առեւտրի լայնածավալ ազատականացման նպատակով:

Նոր պայմանագրի շրջանակներում ենթադրվում է նվազագույնի հասցնել ներմուշման մաքսերը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը կայանալու է մայիսի 20-ին, Մինսկում: