ՌԴ Նիժեգորոդյան ու Հայաստանի Վայոց ձորի մարզերը համագործակցության համաձայնագիր են ստորագրելու: Այդ մասին հաղորդում է Նիժեգորոդյան մարզի կառավարության մամուլի մառայությունը:
Ապրիլի 18-19-ին մարզի պատվիրակությունը` փոխնահանգապետ Դմիտրի Սվատկովսկու ղեկավարությամբ կայցելի Հայաստան:
Այցի շրջանակներում կայանալու է հանդիպում Հայաստանում ՌԴ դեսպանի, ՌԴ առեւտրային ներկայացուցչի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: Կայանալու են նաեւ կլոր սեղաններ, պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:





























