Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակներում կհանդիպեն Բեռլինում։

«Այժմ այնքան բան է կատարվում»,- ասել է Քլինթոնը՝ դիմելով ռուս նախարարին։

«Իրոք որ, շատ բաներ են կատարվում»,- համաձայնել է Լավրովը։

Ակնհայտ է, որ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա Լիբիայում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մեկ անգամ եւս կճշտեն իրենց  դիրքորոշումները, կքննարկեն Մերձավոր Արեւելքում եւ հյուսիսային Աֆրիկայում առկա իրավիճակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։